Երևանի «Արարատի» շարքերն է համալրել 24-ամյա ռուս ֆուտբոլիստ Տիմուր Պուխովը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Տիմուր Պուխովը ծնվել է 1998 թվականի հունիսի 17-ին, Վլադիկավկազում: Նա հարձակողական ոճի կիսապաշտպան է: Խաղացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմում, ինչպես գավաթային մեկ խաղ է անցկացրել ԲԿՄԱ-ի հիմնական թիմի կազմում և դարձել է 1 գոլի հեղինակ:
Այնուհետև հանդես է եկել «Ժալգիրիսում», «Շիննիկում», «Իրտիշում», «Նովոսիբիսրկում» և «Ամկարում»:
«Արարատին» միանալը մեծ մարտահրավեր է ինձ համար, քանի որ սա ինձ համար նոր երկիր է: Ուրախությամբ խաղադաշտ դուրս կգամ «Արարատի» մարզաշապիկով»,- ասել է Տիմուր Պուխովը «Արարատի» հետ պայմանագիր ստորագրելուց հետո:
«Արարատում» Պուխովը կխաղա 17 համարի մարզաշապիկով: