ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բնակիչներն իրազեկվե՞լ են, թե արտակարգ դրության ժամանակ որտեղ են պատսպարվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին ապաստարանների ու թաքստոցների թեման դարձյալ արդիական է դարձել: Ավելին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի և փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականներով ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից կազմված խումբը համայնքապետարանների աշխատակիցների ուղեկցությամբ պարբերաբար իրականացնում են բազմաբնակարան շենքերի, մասնավոր տների և նկուղների ուսումնասիրություն:

ArmLur.am-ը այսօր եւս շրջայց իրականացրեց Երեւանի կենտրոնում եւ պարզեց, որ բազմաբնակարան շենքերի մեծ մասը նկուղներ չունեն, որոնք կարող են որպես թաքստոց ծառայել: Երեւանի բնակելի շենքերի նկուղները հիմնականում հարմարեցված չեն վտանգի ժամանակ այդ տեղերում ապրելու ու գոյատեւելու համար: Նկուղների մեծ մասում  առնետներ են, դե իսկ կենցաղային ու սանիտարահիգիենիկ պայմանների մասին խոսելն անգամ ավելորդ է: Բացի այս, բնակիչներից հետաքրքվեցինք՝ իրազեկե՞լ են իրենց, թե արտակարգ դրության ժամանակ որտեղ են պատսպարվելու, թե՞ ոչ:

Ս. Հ., Հ. Հ.




Լրահոս