Ֆուտբոլի ազգային ընտրանին մեկնել է Իռլանդիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Դուբլին, որտեղ Ազգերի լիգայի խաղարկության վերջին տուրի շրջանակում սեպտեմբերի 27-ին ուժերը կչափի Իռլանդիայի ընտրանու հետ։

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հայաստանի ազգային հավաքականը Իռլանդիա է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո – «Փյունիկ»
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Անդրե Չալըշըր – «Սիլկեբորգ» (Դանիա)
Ժորդի Արարատ – «Ինդեպենդիենտե Մեդելյին» (Կոլումբիա)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան – «Արարատ»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Հակոբ Հակոբյան -«Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան – «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան – «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)
Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ
Արտակ Դաշյան – «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մկրտչյան – «Ուրարտու»
Սերոբ Գալստյան – «Արարատ»։

Սեպտեմբերի 24-ին Հայաստանի հավաքականը Երևանում կայացած խաղում խոշոր հաշվով պարտություն էր կրել Ուկրաինայից` 0:5 և այժմ զբաղեցնում է վերջին տեղն իր խմբում՝ Իռլանդիային զիջելով մեկ միավոր: Հաղթանակի դեպքում Հայաստանի հավաքականը կպահպանի իր տեղը B լիգայում։




Լրահոս