Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց Երևանի ԲԿՄԱ-ին:
17-րդ րոպեին տանտերերի հարձակվող Մուսա Բակայոկոն չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը: 19-րդ րոպեին հյուրերը մնացին 10 խաղացողով, քանի որ խաղադաշտից հեռացվեց կիսապաշտպան Դանիել Աղբալյանը: Հանդիպման միակ գոլը 37-րդ րոպեին խփեց «Շիրակի» կիսապաշտպան Ռաֆիկ Մինասյանը:
Օրվա մյուս խաղում Չարենցավանի «Վանն» ու Առաջին խմբի հաղթող «Լեռնային Արցախը» չպարզեցին հաղթողին (1-1):
Հաշիվը 14-րդ րոպեին բացեց «Վանի» հարձակվող Էդգար Մովսեսյանը: 45-րդ րոպեին հավասարակշռությունը վեականգնեց հյուրերի պաշտպան Արամ Կոստանդյանը:
10 խաղից հետո «Վանն» ու «Լեռնային Արցախը» 14-ական միավորով բաժանում են 5-6-րդ տեղերը: «Շիրակը» 11 միավորով 8-րդն է, ԲԿՄԱ-ն ունի 6 միավոր ու նախավերջին՝ 9-րդ տեղում է: