Դատավորների միջազգային միությունը հրապարակել է դատավորների անկախության եւ կարգապահական վարույթների վերաբերյալ 2022 թվականի զեկույցը։ Այն ընդունվել է Թել Ավիվում սեպտեմբերին կայացած Դատավորների միջազգային միության տարեկան 64-րդ համաժողովում, որին մասնակցել են 94 երկրից 300 պատվիրակ: Արդյունքում զեկույցն ընդունվել է, որը Դատավորների մությունը ներկայացրել է ստորեւ:
Ի պաշտոնե գործելիս դատավորի վարքագծի հետ կապված կարգապահական վարույթներ
-Ի պաշտոնե գործելիս դատավորի վարքագիծը կարող է կարգապահական վարույթ հարուցելու առիթ հանդիսանալ: Այնուամենայնիվ, դատական ակտերի բովանդակության կապակցությամբ կարգապահական վարույթները պետք է բացառվեն, եւ դատավորները, որպես կանոն, չեն կարող ենթարկվել քրեական պատասխանատվության իրենց կողմից կայացված դատական ակտերի բովանդակային կամ պատճառաբանական մասի համար: Դատական ակտերի հիմնավորվածության, բովանդակային վիճարկման պատշաճ հարթակը վերադաս դատական ատյանն է, այլ ոչ թե կարգապահական վարույթը:
-Շատ երկրներից դատավորների անձեռնմխելիության սկզբունքը ծառայում է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկվելուց զերծ պահելուն՝ կապված իրենց կողմից կայացրած ակտերի բովադակության հետ:
-Որոշակի իրավական համակարգերում նշված կանոնից շեղումը թույլատրվում է, եթե դատավորը դիտավորությամբ ու անբարեխղճորեն է օրենքը կիրառում հօգուտ կամ ի վնաս կողմի: Այնուամենայնիվ, դատավորների անկախության սկզբունքը կանոնից շեղում ենթադրում է չափազանց զգուշավորությամբ:
Դատավորի մասնավոր կյանքի հետ կապված (ոչ ի պաշտոնե գործելիս) կարգապահական վարույթներ
-Դատավորի՝ ոչ ի պաշտոնե գործունեության, անձնական վարքագծի կապակցությամբ կարգապահական պատասխանատվության ենթարկվելու առիթ հանդիսանալու հարցն էապես տարբերվում է առանձին իրավական համակարգերում:
-Դատավորի՝ ոչ մանագիտական գործունեության հետ կապված վարքագիծը կարող է հիմք հանդիսանալ կարգապահական պատասխանատվության համար, եթե այն պարունակում է դատական իշխանության նկատմամբ համընդհանուր հանրային վստահությունը վնասելու ներուժ, այնպես էլ՝ տվյալ դատավորի անաչառության առումով: Որպես կանոն, դատավորի կողմից հանցագործության կատարումը կարող է հանգեցնել կարգապահական տույժի:
-Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի ներգործության ցանկացած միջոցի կիրառման դեպքում պետք է զգուշորեն հաշվի առնվեն դատավորի անձնական իրավունքներն ու օրինական շահերը:
Կարգապահական վարույթների եւ տույժերի (սանկցիաների) համար պատասխանատու մարմինը
-Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու կամ որոշումներ կայացնելու համար պատասխանատու մարմինների բազում մոդելներ կան: Որոշները բաղկացած են բացառապես դատավորներից, մյուսները՝ դատավորներից եւ ոչ դատավոր անդամներից: Շատ երկներում առկա չեն հատուկ մասնագիտացված մարմիններ, փոխարենն ապավինում են սովորական դատական ընթացակարգերին կամ տրիբունալներին, որոնք բաղկացած են բարձր ատյաններում գործող դատավորներից:
-Մոդելի ընտրությունն առավելապես կախված է կոնկրետ երկրի իրավական համակարգից: Այնուամենայնիվ, դատական համակարգի, դատավորների անկախությունը երաշխավորելու դեպքում (համար) նման մարմնի ձեւավորումը (դրա կազմը), որը պատասխանատու է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու կամ որոշումներ կայացնելու համար, չի կարող լինել այնպիսին, որը կնպաստի դատավորների նկատմամբ որոշումների կայացման ընթացքում կիրառվող ապօրինի ներազդեցությանը՝ լինի դա իշխանության այլ ճյուղերի, թե դատական իշխանությունից դուրս այլ դերակատարների կողմից:
-Այդ իսկ պատճառով, նման մարմինը չպետք է բաղկացած լինի ամբողջապես ոչ դատավոր անդամներից:
Կարգապահական տույժեր (պատասխանատվություն)
-15 իրավական բոլոր համակարգերը պետք է նախատեսեն կարգապահական պատասխանատվության հետեւանքների՝ նրբորեն կանխատեսելի (մատչելի) շրջանակ, որպեսզի երաշխավորվի կարգապահական մեղադրանքի (արարքի) բնույթին համաչափ պատասխանատվություն (տույժ): Այդ հետեւանքները չպետք է սահմանափակվեն միայն տույժերով, այլեւ պետք է ներառեն ոչ պաշտոնական խորհդատվություն (քննարկում), ուսումնական վերապատրաստում, ինչպես նաեւ, հնարավորության դեպքում, ռեաբիլիտացիայի ընձեռում:
-Որոշ դեպքերում դատավորի հետ ոչ պաշտոնական քննարկումը նրա դրսեւորած վարքագծի վերաբերյալ կարող է բավարար լինել լուծելու խնդիրը՝ զերծ մնալով պաշտոնական կարգապահական գործընթացների նախաձեռնումից:
Արդար դատաքննություն եւ իրավական պատշաճ ընթացակարգ
-Արդար դատաքննության սկզբունքներն ու պատշաճ իրավական ընթացակարգն առնվազն ներառում են մեղադրանքի մասին տեղեկացվածության, հակադարձելու (հակափաստարկներ ներկայացնելու) իրավունք, դատավարության մասնակցության իրավունք, ապացույցների հետազոտման իրավունք, ապացույցներ ներկայացնելու իրավունք, իրավաբանական օգնության (ներկայացուցչության) իրավունք, լսված լինելու իրավունք, անմեղության կանխավարկածի հարգում եւ բողոքարկման կամ դատական վերանայման իրավունք:
-Կարգապահական պատասխանատվության գործընթացը պատասխանատու մարմնի կողմից պետք է հստակորեն ձեւակերպվի գրավոր եւ ստանա ճիշտ կիրառում՝ վերը նշված սկզբունքներին համապատասխան:
ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ
44-օրյա պատերազմից երկու տարի անց նախաքննական մարմինը 10 զինվորականների դեմ հարուցված քրեական գործով որոշում է կայացրել:
Գրիգորի Ներսեսյանին,
Կարեն Ավագյանին,
Սուրեն Բրուդյանին,
Ռոման Ռաֆիկ Դավթյանին,
Սուրեն Մեջլում Բաղդյանին,
Համլետ Թաթուլ Իսպիրյանին,
Աղասի Լյովա Սարգսյանին,
Սասուն Սամվել Ամիրզյանին,
Կարն Կամո Ստեփանյանին:
Գեւորգ Արարատ Տիտանյանին
մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, 29.09.2020 թվականից մինչեւ 01.03.2021 թվականը հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար, ՀՀ կառավարության 27.09.2020 թվականի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ժամանակ հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, այն է՝ Հայաստանի Հանրապետության ՊՆ թիվ Ն զորամասի հրամանատարի 18.10.2020 թվականի թիվ մարտական կարգադրության, Արցախի Հանրապետություն մեկնելուց եւ ՀԶԽ հրամանատարի անմիջական ենթակայության տակ անցնելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի չկատարմամբ. 21.10.2020 թվականին Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի հարակից տարածքից վերադարձել են զորամասի տեղակայման վայր:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿՐԱԿՈՑ՝ ՍԱՀՄԱՆԻՆ
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ 14 ԴԵՊՔ
ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության եւ մանկական վերակենդանացման կլինիկայում շմոլ գազից թունավորման կասկածանքով նոյեմբերի 9-ի գիշերը հոսպիտալացվել են նույն ընտանիքի 3 երեխա (3, 5, 7 տարեկան): Շմոլ գազից թունավորվել է նաեւ երեխաների մայրը, որը առաջին բուժօգնություն է ստացել նույն կլինիկայում: Համալսարանական մասնագետների կողմից որոշվել է երեխաների թունավորման մակարդակը, նշանակվել է բարոթերապիա` հիպերբարիկ օքսիգենացիա: Բուժման արդյունքում երեխաների մոտ գրանցվել է դրական դինամիկա: Բժիշկները երեխաների առողջական վիճակը գնահատում են բավարար: Նրանք այսօր դուրս կգրվեն բուժհաստատությունից: Նշենք, որ մեկ շաբաթում «Մուրացան» հիվանդանոցային համալիրում շմոլ գազից թունավորման երկրորդ դեպքն է: Օրեր առաջ` նոյեմբերի 5-ին, հոսպիտալացվել էր նաեւ 10 քաղաքացի` 7 երեխա եւ 3 մեծահասակ: Ստանալով համապատասխան բուժօգնություն՝ նրանք բավարար վիճակում դուրս էին գրվել համալսարանական հիվանդանոցից: Հաշվի առնելով վերջին մեկ շաբաթում գրանցված դեպքերի թիվը՝ համալսարանական մասնագետները մեկ անգամ եւս հորդորում են ուշադիր լինել գազախողովակներին, գազով աշխատող սարքերին, դրանց օգտագործմանը, տեսնել՝ արդյոք լիարժեք ապահովում են արտանետումը, թե ոչ, քանի որ շատ դեպքերում խնդիրը հենց դրա հետ է կապված լինում, ինչպես նաեւ տեղադրել ազդանշանային սարքեր: Անհրաժեշտ է հաճախակի օդափոխել բնակարանը, հատկապես՝ խոհանոցը, որտեղ գազօջախն անընդհատ վառվում է, լինել զգոն:
ԹՄՐԱՆՅՈՒԹ ԵՆ ԻՐԱՑՆՈՒՄ
Օրերս քրեական ոստիկանության աշխատակիցները ստացել էին հերթական տեղեկությունը, որ նոյեմբերի 4-ի առավոտյան մայրաքաղաքի Ռուբինյանց եւ Ահարոնյան փողոցների խաչմերուկում ձերբակալեցին եւ, իրենց մեքենաներով հանդերձ, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին տեղափոխեցին 29 եւ 31 տարեկան երկու տղամարդու: Հիմնավոր կասկած կար, որ նրանք ապօրինի պահում, օգտագործում եւ իրացնում են թմրանյութ: Հետագա միջոցառումներով հայտնի դարձավ, որ մեքենաներից մեկում կա թմրանյութ, որը պատրաստվում էին իրացնել տելեգրամյան ալիքի միջոցով: «Նիսան»-ի զննությամբ հայտնաբերվեցին փայլաթիթեղե 160 փաթեթներ, որոնք լցված էին «շոկո» տեսակի թմրանյութով: Ընդհանուր քաշը կազմեց 228,5 գրամ: Նշանակվել է փորձաքննություն, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: