ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խաղաղության պայմանագրի» համար «կնքահայր» չկա, որ Ալիևին կարող է ինչ-որ բան պարտադրել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի համար անհասկանալի ու նույնիսկ անտրամաբանական են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ մի կողմից ասում է, թե Ադրեբջանը չի հարգում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, հաջորդ պահին սակայն խոսում է «խաղաղության պայմանագրի» կնքման մասին:

Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվի կողմից «խաղաղության պայմանագիրը» ստորագրել-չստորագրելու հարցին, ապա ադրբեջանագետը մեկ անգամ չէ, որ նշել է՝ այն թուղթը, որ չի արտացոլել Ադրբեջանի մաքսիմալիստական նկրտումները, Ադրբեջանը դա չի ստորագրի: Իսկ վերոնշյալ նկրտումները, մանրամասնում է, բավական հեռուն են գնում՝ ընդհուպ մինչև Հայաստանի պետականությունից հրաժարում:

«Եթե տարածաշրջանում այնպիսի ուժեր լինեին, որ մի զանգով կարողանային Բաքվին ստիպել բացել Լաչինի միջանցքը, ապա կարող էինք ասել, որ «խաղաղության պայմանագիրը» կնքահայր ունի, ու այն կարող է կյանքի կոչվել»,- ընդգծում է Հայրապետյանը:

Սևակ Վարդումյան




Լրահոս