Վրաստանը 2008 թվականին Ուկրաինայից անհատույց չի ստացել «Բուկ» զենիթահրթիռային համալիրներ, դրանք գնվել են գաղտնի համաձայնությամբ։ Այս մասին երեքշաբթի հայտնել Է Վրաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Այն, որ Ուկրաինան անհատույց Վրաստանին է հանձնել «Բուկ» ՀՕՊ համակարգերը, չի համապատասխանում իրականությանը։ Պաշտպանական գերատեսչությունը այդ համակարգերը ստացել է 2007թ.՝ բազմամիլիոնանոց գնման միջոցով։ Դա իրականացվել է գաղտնի համաձայնագրով, ինչի պատճառով մենք ավելի կոնկրետ մանրամասներ չունենք»,- ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։