ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ ուժային կառույցների ներկայացուցիչները Արարատի մարզում և Երևանում ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ` խուզարկություն իրականացնելու պատրվակով:
ՀՅԴ 3 անդամներ ձերբակալվել են:
ՔԿ-ն այսօր պարզաբանում է տարածել, որ նրանք ձերբակալվել են հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի շրջանակում:
ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Արսեն Բաբայանը նշեց, որ ՀՅԴ-ականների ձերբակալություններն իրավաբանության հետ որևէ առնչություն չունեն.
«Պատճառները քաղաքական են, հետապնդումը ակնհայտ քաղաքական է, ՀՅԴ-ն այդ մասով հայտարարություն տարածել է: Իշխանությունը փորձում է իր ծրագրերից հանրության ուշադրությունը շեղել, դրա համար էլ ապօրինի հետապնդումներ է սկսել իրեն քննադատողների նկատմամբ»,-ասաց Բաբայանը:
Քրիստինա Մուշեղյան