Մարտինեսը խոսել է Պորտուգալիայի հավաքականում Ռոնալդուի ապագայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսելով նոր պաշտոնի մասին, անդրադարձել է նաև Կրիշտիանու Ռոնալդուին։

«Կփորձեմ որքան հնարավոր է շուտ սովորել պորտուգալերեն։ Ուրախ եմ լինել աշխարհի ամենատաղանդավոր թիմերից մեկում: Երբ ստացա առաջարկը, հասկացա, որ հենց այս նախագիծն է ինձ մոտիվացնում։ Ինչ վերաբերում է խաղացողներին, ապա բոլոր ֆուտբոլային որոշումները կայացվում են տեղում։ Ես գրասենյակում որոշումներ չեմ կայացնում։
Ցանկանում եմ հանդիպել խաղացողների հետ, խոսել բոլորի հետ։ ԱԱ 2022-ի 26 ֆուտբոլիստները մեկնարկային կետն են, և Կրիշտիանուն նրանցից մեկն է:
Նա հավաքականում է արդեն 19 տարի և արժանի է հարգանքի։ Մենք նրա հետ կքննարկենք, թե ինչպես կարելի է առաջին խաղից 10 շաբաթ առաջ լավ թիմ կառուցել: Վաղվանից կսկսենք աշխատանքը։ Ես հարգում եմ բոլոր խաղացողներին։ Ինձ կուրախացնի, եթե նրանք իմ կողքին լինեն»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերել A Bola-ն։




Լրահոս