Երեւանի նախկին քաղաքապետ, կատակերգակ դերասան Հայկ Մարությանը 2023 թվականը որոշել է սկսել նոր ներկայացումով: Նախորդ տարվանից հայտնի «Քաղաքապետը» մոնո-նեկայացումը տեղի կունենա փետրվարի 6-ին և 7-ին Սունդուկյանի անվան թատրոնում: Նախորդ ներկայացումները տեղի էին ունեցել 2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին եւ հիմա ոգեշնչվելով՝ նա որոշել է շարունակել իր ներկայացուցմները:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ տոմսերը արժեքը սկսում է 4000-ից մինչեւ 20.000 ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ ի սկզբանե Հայկ Մարությանը մտադրվել էր այդ ներկայացումների ժամանակ օգտագործել Նիկոլ Փաշինյանի ու կառավարական կաբինետի այլ անդամների՝ իրեն ուղարկված ձայնային հաղորդագրությունները (voice message), սակայն դրանից հետո նրան լռեցնելու փորձեր են արվել եւ այդ հաղորդագրություններն այդպես էլ ներկայացման ժամանակ չեն ներկայացվել:
Ի դեպ, հենց այդ մոնո ներկայացումից հետո երբեմնի սիրելի «սուպերքաղաքապետին» ՔՊ-ն սկսել է հարվածել, որի կառավարման շրջանում մայրաքաղաքի և որևէ մի ոլորտում դրական շոշափելի տեղաշարժ այդպես էլ չգրանցվեց: Ու բնավ պատահական չէ, որ Պետական վերահսկողական ծառայությունը եւս քաղաքապետարանի մասով «աղմկոտ» բացահայտումներ էր արել:
Լիդա Եղիազարյան