ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք էր հասարակությանը կերակրել, օդի մեջ պաշտոնանկություններ արեցին. Գեղամ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

15 զինվորների կյանք խլած ողբերգական հրդեհից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը կանխավարկածներ առաջ քաշեցին, որ անվտանգության պահպանման կանոններ են խախտվել: Առանց դեպքի քննության՝ բարձրաստիճան պաշտոնյաներ պաշտոնանկ արվեցին:

ArmLur.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունն այս ամենն արել է զուտ հանրության բարկությունը զսպելու համար.

«Այս իշխանություններն անմիջապես թիրախավորում են ուրիշներին, որպեսզի սեփական անկարողությունը ստվերեն:

Խայտառակություն էր, որ նման ողբերգական միջադեպից հետո ՊՆ նախարարը չշտապեց դեպքի վայր, առանց դեպքի քննության՝ պաշտոնանկությունների շքերթ սկսվեց: Այդ պահին պետք էր հասարակությանը կերակրել, օդի մեջ պաշտոնանկություններ արեցին»,-ասում է Մանուկյանը:

Ինչ վերաբերվում է Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջին՝ ընդդիմադիր պատգամավորը կարծում է՝ խնդիրը քաղաքական է.
«Պապիկյանի հեռացումը կարճաժամկետ խնդիր է լուծելու, բայց արդյունքում նույն ողբերգությունն է լինելու»,-ասում է նա:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս