Armenian text to speach

Մահացել է Դոլլի Փարթոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի քանթրի երգչուհի Դոլլի Փարթոնը մահացել է 81-րդ տարում։ Այդ մասին տեսաուղերձում հայտնել է նրա եղբորորդին՝ Բրայան Սիվերը, որը հրապարակվել է երգչուհու Instagram-ի էջում։

 

Մահվան պատճառը չի հաղորդվում։

 

Դոլլի Փարթոնը թողարկել է Here You Come Again, Trio, Blue Smoke ալբոմները, ինչպես նաև Jolene և I Will Always Love You հիթային սինգլները։ Նա նկարահանվել է «Առավոտից 9-ից 5-ը», «Լեռնային բյուրեղ» և այլ ֆիլմերում։

 

Երգչուհին արժանացել է «Գրեմմիի» 10 մրցութային մրցանակի (1979-2021), ինչպես նաև «Գրեմմիի» հատուկ՝ կյանքի նվաճումների համար մրցանակին (2011) և Ջին Հերշոլթի անվան մրցանակին (2025)։

 

Փարթոնը հայտնի էր նաև իր բարեգործական գործունեությամբ։ Նրա նախագծերից են Dollywood Foundation հիմնադրամը և Imagination Library ծրագիրը, որի նպատակն է երեխաների շրջանում զարգացնել ընթերցանության նկատմամբ սերը։




Լրահոս