Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԽ բանաձևի մասին Ադրբեջանի հայտարարությունը կիսակապակցված և վիրավորական նամակի է նման․ Լուազո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատվիրակ Նատալի Լուազոն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Եվրոպական խորհրդարանում Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ ընդունված բանաձևի քննադատությանը:

Ադրբեջանի այդ հայտարարությունը Լուազոն որակել է վիրավորական։

«Ղարաբաղի հայ բնակչության ադրբեջանական շրջափակման դեմ հանդես գալը, ինչպես ես եմ դա արել, նշանակում է ենթարկել ինքդ քեզ Բաքվի խորհրդարանի կիսակապակցված և վիրավորական նամակը ստանալուն»,-գրել է ԵԽ ֆրանսիացի պատվիրակը:




Լրահոս