Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 10-ին ընդունել եմ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին` Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Շնորհակալություն եմ հայտնել դեսպանին իր գործունեության ընթացքում պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և վստահություն հայտնել, որ այն կշարունակի զարգանալ:

Դեսպանին մաղթել եմ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ հետագա գործունեության ընթացքում»,- գրել է նախարարը:




Լրահոս