Ինչ է կատարվել Վանաձորի բանտի բուժմասում. կյանքին վերջ տալու փորձ, հարվածներ գլխին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գառնիկ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ և 2022 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ տեղաբաշխված լինելով նույն հիմնարկի բուժմասի աոաջին խցում դատապարտյալ Արկադի Մարտիրոսյանի հետ, նույն օրը, ժամը 02:00-ի սահամաններում, նկատելով, որ վերջինս, դժգոհ լինելով իր հետ նույն խցում տեղաբաշխված լինելու հանգամանքից, ցանկանում է ինքնավնասում կատարել, դա կանխելու նպատակով ինքնավնասման գործիքը ձեռքից խլելուց հետո՝ ձեռքով դիտավորությամբ բազմակի հարվածներ է հասցրել նրա գլխին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:Գործը դատարանում է:

Ք. Մ.




Լրահոս