Armenian text to speach

Արամ Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արամ Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1985թ., 6 հոկտեմբեր, Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան

Կրթություն

2015–2016 թթ.՝ Արբիտրաժային և գործարար իրավունքի հետբուհական մագիստրոս (LL.M.) | Էրազմուս համալսարան Ռոտերդամ, Նիդերլանդներ NFP MA կրթաթոշակառու։ Հիմնական ուղղություններ՝ միջազգային կորպորատիվ և գործարար իրավունք, պայմանագրերի մշակում, առևտրային արբիտրաժ և միջազգային վեճերի լուծում

2009–2011 թթ.՝ Իրավագիտության մագիստրոս (LL.M.) | Հայաստանի ամերիկյան համալսարան Հիմնական ուղղություններ՝ հարկային, եվրոպական, մտավոր սեփականության և միջազգային հանրային իրավունք

2002-2006 թթ.՝ Իրավագիտության բակալավր | Երևանի պետական համալսարան

 

 

Աշխատանքային գործունեություն

2026 թվականի օգոստոսի 13-ից ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

2012 թ. սեպտեմբեր – 2026 թ. օգոստոս՝ Գլխավոր իրավաբան | «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ
•    Ղեկավարել է պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, դոնորների և մասնավոր գործընկերների մասնակցությամբ տեխնոլոգիական ու ինժեներական ոլորտների զարգացման ծրագրերի իրավական ապահովումը։
•    Խորհրդատվություն է տրամադրել ստարտափներին, ՓՄՁ-ներին և ծրագրային թիմերին՝ կորպորատիվ կառուցվածքի, պայմանագրերի, կարգավորող պահանջների, ռիսկերի կառավարման և միջազգային շուկաներ մուտք գործելու հարցերով։
•    Մասնակցել է ՏՏ և գործարար ոլորտներին առնչվող օրենսդրության, կառավարության որոշումների, քաղաքականության փաստաթղթերի և ինստիտուցիոնալ կառավարման գործընթացների մշակմանը։
•    Մշակել և բանակցել է ներդրումային, նորարարական և էկոհամակարգային ծրագրերին աջակցող համագործակցության, դրամաշնորհային, ծառայությունների, խորհրդատվական և առևտրային պայմանագրեր։
•    2022թ-ից հանդիսանում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ներկայացուցիչ (խորհրդի անդամ) ՓՄՁ Զարգացման խորհրդում։

2010 թ. փետրվար – 2026 թ. Օգոստոս (համատեղությամբ)՝ Փաստաբան / իրավական խորհրդատու
•    Հայաստանյան ընկերություններին և ձեռնարկատերերին խորհրդատվություն է տրամադրել կորպորատիվ, առևտրային, պայմանագրային, վեճերի լուծման հարցերով։
•    Աջակցել է տեխնոլոգիական և ինժեներական ընկերություններին շուկա մուտք գործելու, գործառնական մոդելների, առևտրային գործընկերությունների և կարգավորող պահանջների պահպանման հարցերում։
•    Ոլորտային զարգացման նախաձեռնություններին տրամադրել է իրավական և կորպորատիվ կառուցվածքի վերաբերյալ աջակցություն։
•    Ներկայացրել է վստահորդների շահերը դատարաններում, վարչական մարմիններում և արբիտրաժային տրիբունալներում, վարել բանակցություններ ու բարդ առևտրային գործեր։

2011 թ. փետրվար – 2012 թ. սեպտեմբեր՝ Իրավախորհրդատու | «Կասկադ Ինշուրանս» / «ԻՆԳՈ Արմենիա» ԱՓԲԸ
•    Խորհրդատվություն է տրամադրել պայմանագրերի, ապահովագրական կարգավորման, հատուցումների, վեճերի և իրավական ռիսկերի հարցերով, ներկայացրել է ընկերությունը պետական մարմիններում ու դատարաններում։

2008 թ. սեպտեմբեր – 2011 թ. փետրվար՝ Իրավաբանական վարչության դատական բաժնի մասնագետ | ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
•    Համակարգել է վարչական և քաղաքացիական գործերով դատարաններում Կոմիտեի շահերի ներկայացուցչության ապահովման աշխատանքները և ներկայացրել Կադաստրի շահերը դատական վարույթներում։

Մասնագիտական միություններին անդամակցություն, դասավանդում

Արբիտրաժային ոլորտ` ՀՀ արբիտրների ասոցիացիայի համահիմնադիր և խորհրդի անդամ, 2023 թվականից՝ նախագահ

Մասնագիտական կարգավիճակ` ՀՀ փաստաբանների պալատի անդամ 2010թ-ից, փաստաբանի արտոնագիր՝ № 1033

Դասավանդում և հրապարակումներ` 2022 թվականից՝ Արբիտրաժային ամենամյա ամառային դպրոցի դասախոս, արբիտրաժայն ոլորտին առնչվող հրապարակումների հեղինակ։

Անձնական տվյալներ

Ամուսնացած է

Ունի երեք զավակ

Այլ տվյալներ

Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին

Թվային հմտություններ՝ Microsoft Office, Google Workspace, ԱԲ գործիքներ

2006 – 2008թթ․՝ Պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ ԶՈՒ-ում

Մասնավոր իրավունքի ոլորտներում ավելի քան 15 տարվա փորձ ունեցող մասնագետ՝ տնտեսական կարգավորման, տեխնոլոգիական ու ինժեներական ոլորտների զարգացման, կորպորատիվ կառավարման, ներդրումային ծրագրերի և պետություն–մասնավոր հատված համագործակցության ուղղություններով։ Ունի ՓՄՁ-ներին և նորաստեղծ ընկերություններին աջակցելու, կարգավորող դաշտի բարելավման, բարդ գործընկերությունների բանակցման և քաղաքականության նպատակները գործնական լուծումների վերածելու փորձ։




Լրահոս