![](https://armlur.am/wp-content/uploads/2021/02/gevorg-petrosyan-2.jpg)
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ազատ է արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:
«Գևորգ Պետրոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալումից ազատ արձակվեց, գոնե ինձ համար տեսանելի է, որ կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածը չի հաստատվում»,- գրել է նա։
Ըստ ոստիկանության՝ Պետրոսյանը չէր ենթարկվել պարեկային ծառայության աշխատակիցների պահանջին: