ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այն քաղաքական ուժերը, ովքեր մեզ հետ կհամագործակցեն, համոզված եմ, որ կշահեն, ովքեր չեն համագործակցի, կհայտնվեն կոտրված տաշտակի առջեւ»:

Տիգրան Սարգսյան

Ու սա ասում է մի մարդ, որը ձգտում է եվրոպական ժպիտով նոր իմիջ հաղորդել հայրենի պետական կառավարման համակարգին: Մարդ, որը մշտապես խոսում է «Աստվածաշնչից», բարոյական արժեքներից, հանդուրժողականությունից… ՀՀ վարչապետի այս հայտարարությունը նշանակում է, որ ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններում եւս ջարդել-փշրելու է, կեղծելու է, զոռբայություն է անելու: Այնպես որ, լավ կլինի` չընկնել նժդեհականների «անիվների տակ»: Հետաքրքիր է` այս լրջագույն հայտարարությունը Տիգրան Սարգսյանի մտքում ծագել է նախագահականի հետ հեռախոսազրույցից հետո՞, թե՞ կովեր կթելու մասին կարդացած հերթական դասախոսության ընթացքում:




Լրահոս