«Միգուցե 100 միլիարդ պետք չէ ավելացնել: Միգուցե պետք է ավելացնել 200 միլիարդ»:
Պետեկամուտների կոմիտեի ղեկավարն այդպես էլ չի համակերպվում վարչապետի առաջադրանքի հետ: Կառավարության նիստում նա մի անգամ դժգոհեց, հիմա էլ Տիգրան Սարգսյանի ներկայացրած թիվն է մտովի կրկնապատկել` հասկացնելով, որ միեւնույն է, պահանջված 100 միլիարդն էլ չի հավաքվելու: Փակուղին այլ կերպ դժվար է պատկերացնել: Բայց չնայած դրան, հարկայինի պետն այդպես էլ հրաժարականի դիմում գրելու նպատակով գրիչ չի վերցնում ձեռքը: Նա այնպես է կառչած աթոռին, որ անգամ ոլորտում արձանագրած ձախողումներից չի ամաչում: Իսկապես որ երկրում ամեն ինչ իրար է խառնվել: