ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել հաղորդավար Խորեն Լևոնյանի եղբոր կրակոցների գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Հաղորդավար Խորեն Լևոնյանի եղբայրը՝ դերասան Արսեն Լևոնյանը, 5 անգամ կրակել է իր գլխին, եւ նախաքննական մարմինը ինքնասպանության փորձի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

ArmLur.am-ին ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդավար Խորեն Լևոնյանի եղբոր՝ դերասան Արսեն Լևոնյանի ինքնասպանության հասցնելու դեպքով տվել է օպերատիվ հանձնարարություն։

ArmLur.am-ը դերասանի հետ տեղի ունցած դեպքով դիմել էր ՀՀ քննչական կոմիտե պարզելու համար, թե ինչու է դերասան Արսեն Լևոնյանը 5 անգամ կրակել է իր գլխին, եւ ով է հասցրել դերասանին այդ վիճակին:

Ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ բուժհաստատությունից ստացված ահազանգի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով` Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը` պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքին անդրադարձել էր նաեւ դերասանը՝ հայտարարելով. «Բարև, իմ սիրելի համաքաղաքացիներ։ Նախ ուզում եմ շնորհավորել Նոր Տարվա կապակցությամբ եւ մաղթել խաղաղ, անամպ երկինք, պատերազմներից հեռու եւ սիրով միշտ լի։ Քիչ առաջ տեղեկացա եւ ծիծաղով վերաբերեցի, որ իմ մասին ծիծաղելի լուրեր են տարածել։ Ես քաղաքից դուրս եմ իմ ընկերների եւ ընտանիքի հետ եւ փառք մեր Աստծո ամեն ինչ շատ լավ է։ Օգտվելով Մարկ Տվենի խոսքերից՝ լուրերն իմ մահվան մասին խիստ չափազանցված են։ Սիրով՝ Ձեր Արսեն Լեւոնյան»:

Եվ ահա քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել. մասնավորապես քրեական վարույթը կարճվել է ռեաբիլիտացնող հիմքով․ասել է թե՝ «արդարացում, հանցագործության դեպքի բացակայություն»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս