Խորթ հայրը ծեծի է ենթարկել երեխային և սեռական բնույթի գործողություններ կատարել. նոր քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Զարզանդ Սարիբեկի Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականից փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով Լոռու մարզի Փամբակ համայնքի բնակիչ Հ. Սողոմոնյանի հետ, 2016 թվականին ծանոթանալով վերջինիս դստեր՝ 2007 թվականի ծնված Գ.Սիմոնյանի հետ և տեղեկացված լինելով վերջինիս 12 տարին չլրացած լինելու մասին, ծանոթացման պահից ի վեր՝ քննությամբ չպարզված օրվանից մինչև 2022 թվականի նոյեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում, հիմնականում ալկոհոլ օգտագործած վիճակում, դիտավորությամբ, պարբերաբար, օգտագործելով խորթ դստեր անօգնական վիճակը, նրա կամքին հակառակ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով և ծեծի ենթարկելով նրան, ինչպես նաև բռնություն գործադրելու սպառնալիքով՝ ճնշելով վերջինիս դիմադրությունն ու այդ կերպ նրա մոտ առաջացնելով վախի և տագնապի մթնոլորտ, սեռական բնույթի գործողություններ է կատարել Գ.Սիմոնյանի նկատմամբ:




Լրահոս