Հայկ Մարությանը սիրված է՝ որպես դերասան, մերժված՝ որպես քաղաքական գործիչ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ աշնանը սպասվող ավագանու ընտրություններին ընդառաջ՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը դիմել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը, որպեսզի նրանց ցուցակով մասնակցի ընտրություններին, սակայն կտրուկ մերժում է ստացել: Մերժման պատճառը, ըստ մեր տեղեկությունների, եղել է այն, որ ՀԱԿ-ը մեղադրել է Հայկ Մարությանին, որ հեղափոխությունից հետո սեւերի եւ սպիտակների բաժանեց հասարակությանը, խորը պառակտում մտցրեց հայ հանրության ներսում:

Այս հարցով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանին, որը, սակայն, կարճ արձագանքեց.

«Նման բան չկա. Հայկ Մարությանը մեզ չի դիմել»:

Ի դեպ, որոշ ժամանակ առաջ էլ մամուլում լուր տարածվեց, որ Հայկ Մարությանը գնացել է Ստեփան Դեմիրճյանի մոտ ու խնդրել, որ Երեւանի ավագանու գալիք ընտրություններին մասնակցի վերջինիս գլխավորած ՀԺԿ ցուցակով, սակայն կրկին մերժում է ստացել:

Ստացվում է՝ Հայկ Մարությանին չորսբոլորը մերժում են, բայց նրա ներկայացումները գնում են դիտելու:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս