Երևանում մայիսի 31-ին ժողովրդավարության ֆորում անցկացվեց: Ֆորումին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև կառավարության անդամներն ու պատգամավորները։
ArmLur.am-ը արձանագրել էր, որ հանդիպմանը արտախորհրդարանական ուժերից մասնակցում են «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը եւ «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը:
ArmLur.am-ը ֆորումի կազմակերպիչ Դանիել Իոաննիսյանից հետաքրքրվեց՝ քաղաքական ո՞ր ուժերին են հրավիրել ֆորումին, հրավերներ կատարելիս ի՞նչ չափորոշիչներով են առաջնորդվել: