Դմիտրի Պեսկովը՝ Կախովի ՀԷԿ-ում Կիեւի դիվերսիայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կախովի ՀԷԿ-ում Կիեւի դիվերսիան կապված է ուկրաինական զորքերի հարձակման ընթացքում հաջողությունների բացակայության հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Այս դիվերսիան կապված է երկու օր առաջ սկսված լայնածավալ հարձակողական գործողությունների հետ։ Այժմ ուկրաինական զինված ուժերը չեն կարողանում հասնել իրենց նպատակներին»,-նշել է Պեսկովը:

Նշենք, որ Կախովի ՀԷԿ-ի վերին մասը ավերվել է անցած գիշեր տեղի ունեցած գնդակոծությունների արդյունքում ջրամբարի ամբարտակը չի փլուզվել։ Ափամերձ մի շարք բնակավայրերում սկսվել է բնակչության տարհանում։ Նովոկախովսկի քաղաքային օկրուգի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտեւը հարձակման համար պատասխանատու է համարում Կիեւին։




Լրահոս