Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք. մանրամասներ զինվորի ինքնավնասումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղորդում է ստացվել այն մասին, որ հունիսի 6-ին, ժամը 22:10-ին շտապօգնության բրիգադը պարանոցի շրջանում ինքնավնասումով, իր մշտական բնակության վայր հանդիսացող բնակարանից մահացած վիճակում Հերացի թիվ 1 Հիվանդանոցային համալիր է տեղափոխել 2023թ․ ապրիլի 29-ից հոսպիտալում ստացիոնար բուժման մեջ գտնվող և 2023թ․ մայիսի 5-ից մինչև 2023թ․ հունիսի 18-ը վերականգնողական արձակուրդի մեջ գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողի։ Այս մասին հայտնում է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։

Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ կատարվածի հանգամաքնները պարզելու նպատակով:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին` ժամը 23։00-ի սահմաններում, շտապօգնությամբ պարանոցի շրջանում կտրած-ծակած վերքերով, «կլինիկական մահ» ախտորոշմամբ, սիրտ-թոքային վերակենդանացման աշխատանքներ իրականացնելով, «Հերացի» թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել 21-ամյա քաղաքացի: Համալսարանական մասնագետների կողմից կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, սակայն գրանցվել է կենսաբանական մահ:




Լրահոս