Armlur.am-ն այսօր գրել էր, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած նախագիծը իսկական բունտ է առաջացրել կառուցապատողների շրջանում:
Պատգամավորն առաջարկում է հետևյալը. բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, վարկն ամբողջությամբ չտրամադրի կառուցապատողին, դրա 25 տոկոսը փոխանցի, մնացած 75-ը վճարի, երբ բնակարանը կառուցվի եւ հանձնվի սեփականատիրոջը։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն իսկ ընդունվել է ԱԺ-ում: Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այս նախագծի «հովանավորյալը» ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան է, որը ցանկանում է մենաշնորհային շուկա ստեղծել «Ռենշին» քաղաքաշինական ներդրումային ընկերության համար: Armlur.am-ը զրուցել է ՀՀ փոխվարչապետի հետ պարզելու համար, որքանով են իրական այս տեղեկությունները:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում: