Armenian text to speach

Մհեր Գրիգորյանը և Իրանի նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել ԻԻՀ նախագահի տեղակալ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի արդիական հարցերը, անդրադարձ է կատարվել տրանսպորտի, էներգետիկայի, առևտրատնտեսական հարաբերությունների և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընթացքին:

Զրուցակիցները քննարկել են նաև սահմանային անցակետի արդիականացման և սահմանահատման թողունակության բարձրացման վերաբերյալ հարցերը, որոնք ուղղակիորեն կխթանեն առևտրատնտեսական համագործակցության զարգացումը:

ՀՀ փոխվարչապետը և ԻԻՀ նախագահի տեղակալը՝ որպես Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ, երկուստեք ընդգծել են միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և պայմանավորվել են շարունակել քննարկումները այդ ձևաչափով:




Լրահոս