Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով առաջացած ջրհեղեղից տուժածներ կան նաև Խերսոնի հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում։
Այս մասին հայտնել է ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը AnalitikaUA-ին՝ նշելով, որ Ուկրաինայի հայերի միությունը Խերսոնի մարզում ակտիվորեն ներգրավված է խերսոնցիներին օգնություն տրամադրելու բոլոր միջոցառումներում։
«Կան տուժածներ տեղական համայնքի ներկայացուցիչների շրջանում, և Ուկրաինայի հայերի միությունը Խերսոնի մարզում ակտիվորեն ներգրավված է խերսոնցիներին օգնություն տրամադրելու բոլոր միջոցառումներում։ Բնականաբար, օգնություն է ցուցաբերվում ոչ միայն հայերին, այլ բոլոր խերսոնցիներին, որոնք դրա կարիքն ունեն»,- ասել է նա։