Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ու անվտանգության հարցեր քննարկել։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է գնահատվել։
«Ամենազգայուն հարցերի հետ կապված, որոնց շուրջ պայմանավորվել ենք, ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրվածի․ հուլիսի 7-8-ը ավարտվում է համապատասխան սպառազինության պատրաստումը։ Եվ մենք անմիջապես կսկսենք միջոցառումներ՝ կապված ձեր տարածքում համապատասխան տեսակի զենքեր տեղակայելու հետ։ Ամեն ինչ ըստ ծրագրվածի է ընթանում, ամեն ինչ կայուն է»,- ասել է Պուտինը։
Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաեւ տնտեսական ոլորտում համագործակցությանը։