Հունիսի 13-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Մասնավորապես՝ Երևանում, Վաղարշապատ, Աշտարակ, Կապան քաղաքներում, Մրգաշեն, Քանաքեռավան, Կարին, Մալիշկա, Սարիգյուղ, Այգեպատ, Վանանդ, Ոսկետափ և Արգավանդ գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 2 գյուրզա, 3 սահնօձ, 3 շահմար, 3 իժ, 3 անհայտ տեսակի օձ, 3 լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: