Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է այցելել Թուրքիա։
Այս մասին, ըստ «Ինտերֆաքս»-ի, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ըստ Ուշակովի, ՌԴ նախագահը կմեկնի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով: Կոնկրետ ժամկետներ, սակայն, դեռ չեն քննարկվել։