Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը կմեկնարկի վաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ ս․թ․ հունիսի 23-ից կմեկնարկի բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը, որի շրջանակներում Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող՝ հաշմանդամության խումբ ունեցող և կերակրողին կորցրած՝ 63 տարին լրացած, աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց կտրամադրվի սննդամթերք և հիգիենայի պարագաներ։

Օգնությունները կտրամադրվեն Ստեփանակերտ քաղաքի թվով 5 դպրոցներում բացված կետերից։

Բաշխման ընթացակարգը կիրականացվի հետևյալ կերպ․

N5 դպրոցից՝ կենսաթոշակն Արցախփոստի՝ Բաղրամյան 2ա հասցեում գտնվող բաժանմունքից ստացող անձանց

N6 դպրոցից՝ կենսաթոշակն Արցախփոստի՝ Ա․ Առաքելյան 4/4 հասցեում գտնվող բաժանմունքից ստացող անձանց

N8 դպրոցից՝ կենսաթոշակն՝ Արցախփոստի՝ Հակոբ Հակոբյան 30, Ազատամարտիկների 13/50 հասցեներում գտնվող բաժանմունքներից ստացող անձանց

N9 դպրոցից՝ կենսաթոշակն Արցախփոստի՝ Գ․ Լուսավորիչ 5 հասցեում գտնվող բաժանմունքից ստացող անձանց

N11 դպրոցից՝ կենսաթոշակն Արցախփոստի՝ Իսակովի 15, Ալեք Մանուկյան 4ա/4 հասցեներում գտնվող բաժանմունքներից ստացող անձանց։

Նշված խմբերին պատկանող՝ Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող տեղահանված անձանց օգնությունը կտրամադրվի համար 6 դպրոցից։
Աջակցությունները կտրամադրվեն ժամը 10։00-ից մինչև 17։00-ը։ Ընդմիջման ժամը՝ 13։00-14։00-ն է




Լրահոս