Հունիսի 23-ին Եվրամիությունը ներկայացրել է հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթը։ Այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակման մեջ:
Kommersant.ru-ն գրում է, որ ԵՄ-ն արգելել է Ռուսաստանի տարածքով ապրանքների և տեխնոլոգիաների տարանցումը։ Դրանք կարող են նպաստել նրա ռազմատեխնոլոգիական կամ էներգետիկ ոլորտի զարգացմանը։
Ընդհանուր առմամբ ԵՄ պատժամիջոցների տակ են հայտնվել 71 ֆիզիկական և 33 իրավաբանական անձ։ Նրանց թվում են ռազմական լրագրողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ձեռնարկատերեր և ՏՏ կորպորացիաներ։։