Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի Դաշնությունում տիրող իրավիճակին:
«Ռուսաստանի թուլությունն ակնհայտ է. ամբողջական թուլություն: Եվ որքան երկար Ռուսաստանն իր զորքերն ու վարձկաններին պահի մեր հողում, այնքան ավելի շատ քաոս, ցավ ու խնդիրներ կունենա իր համար»,- ասել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ Վագներ» ռազմական խմբավորումը վերահսկողություն է հաստատել Դոնի Ռոստովում: