ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Twitter-ում հայտնել է, որ երկուշաբթի օրը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից առաջ խորհրդակցություններ է անցկացնելու Ռուսաստանում զարգացումների շուրջ։
«Երկուշաբթի օրը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից առաջ ես համակարգում եմ գործողությունները Եվրամիության շրջանակներում և ակտիվացրել եմ ճգնաժամային արձագանքման կենտրոնը»,- գրել է նա։