Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնեցված բանակցություններ է վարել Եվգենի Պրիգոժինի հետ։
Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ» ընկերության զինված անձանց տեղաշարժը ՌԴ տարածքում և լարվածությունը թուլացնելու քայլեր ձեռնարկել։
Նշվում է, որ այս պահին կա «Վագների» հետ կապված իրավիճակի կարգավորման ընդունելի տարբերակի նախագիծ՝ նրա մարտիկների անվտանգության երաշխիքներով։