Երեկ երեկոյան իննին Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը կրկին հեռախոսազրույց են ունեցե: Այս մասին տեղեկացնում է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը։ Բելառուսի նախագահը մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի նախագահին «Վագներ» ՄՌԿ-ի ղեկավարության հետ բանակցությունների արդյունքների մասին, տեղեկացնում է Բելտան։
Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր բելառուս գործընկերոջը կատարած աշխատանքի համար։
Նշենք, որ ավելի վաղ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահի համաձայնությամբ բանակցություններ էր վարել «Վագներ» ՄՌԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ։ Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ռուսաստանի տարածքում արյունալի կոտորածի անթույլատրելիության մասին։