ՖՈՏՈ․ Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքները, Արցախում հումանիտար ճգնաժամ․ Թովմասյանը գերմանացի գործընկերներին ներկայացրել է կարևոր խնդիրներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ Խորհրդարանում հյուրընակալեցի Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելերբերգի գլխավորած պատվիրակությանը։
Գործընկերներիս ներկայացրի հայկական 2 հանրապետություններում առկա ծանր իրավիճակը, մասնավորապես Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սպառնալիքները, Արցախում հումանիտար ճգնաժամը, արցախահայության անվտանգության ապահովման և ինքնորոշման իրավունքի ճանաչման հրամայականը։


✔️Քննարկեցինք մարդու իրավունքների վիճակը Հայաստանում։
🔺Բունդեսթագի պատգամավորին հայտնեցի, որ քաղաքական գործընթացներում ներգրավվող կանայք թիրախավորվում են, կին քաղաքական գործիչների նկատմամբ նույնիսկ օրենսդիր մարմնում ակնհայտորեն ուժ է գործադրվում, երբ նրանք պատգամավորական գործունեություն են իրականացնում՝ համաձայն իրենց խղճի և համոզմունքների։

🖇️Այս համատեքստում անդրադարձա իմ և պատգամավոր Աննա Մկրտչյանի/Anna Mkrtchyan/ շուրջ տեղի ունեցած միջադեպերին՝ ներկայացնելով անվտանգության աշխատակիցների կողմից անթույլատրելի և դատապարտելի վարքագծի մանրամասները։
🔘Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վերաբերյալ Մերլե Շպելերբերգի հարցին ի պատասխան ընդգծեցի, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին սկզբունքային անհամաձայնություններ ունի կոնվենցիայի դրույթների վերաբերյալ և հորդորել է զերծ մնալ փաստաթղթի վավերացումից:
🔘Գործընկերոջս ներկայացրի նաև փաստաբանների, անչափահասների նկատմամբ ուժի գործադրման ահազանգերին՝ տեղեկացնելով, որ մեր փաստաբանները գործադուլ են իրականացրել՝ հիշեցնելով մեր հասարակության կարևորագույն ինստիտուտի՝ Փաստաբանության դերի ու նշանակության մասին:
⚖️Խոսեցի անկախ դատական համակարգի խնդիրների, քաղաքական իշխանության պատվերները չկատարող դատավորներին աշխատանքից ազատելու ահազանգերի մասին, որոնց կապակցությամբ Մերլե Շպելերբերգը հույս հայտնեց, որ Հայաստանում անկախ դատական համակարգը կզարգանա, իսկ խնդիրները լուծում կստանան։
♻️Բնապահպանության ոլորտին անդրադառնալիս ահազանգեցի դեպի բնակավայրեր թունավոր արտանետումների մասին և նշեցի, որ չնայած Հայաստանի գործող կառավարությունը նախկինում քննադատում էր հանքերի շահագործումը բնապահպանության առումով, այժմ նրա անդամները ամենախոշոր հանքի փայատեր են դարձել։
🇦🇲🤝🇩🇪 Հանդիպմանը ընդգծեցինք մեր պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը՝ ի շահ մարդու իրավունքների պաշտպանության։




Լրահոս