Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, Armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում, խոսելով իր և Սուրեն Խաչատրյանի միջև լարված հարաբերությունների մասին, ասաց, որ իր պայքարը միայն Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի`Լիսկայի դեմ չէ, այլև ողջ ռեժիմի` լիսկայության դեմ, որից պետք է ազատել մեր ժողովրդին:
Ինչ վերաբերում է Սուրեն Խաչատրյանի` իրեն դատի տալու մասին, նախկին քաղաքապետը ծիծաղեց, ապա ասաց, որ ինքը 60-ից ավելի փաստ ունի նախկին մարզպետի դեմ:
Անդրադառնալով նախորդ տարի տեղի ունեցած Գորիսի ողբերգական դեպքերին, երբ սպանվեց Սուրեն Խաչատրյանի սանիկը` Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը վիրավորվեց, Սամվել Հարությունյանը համոզված է` տան 2-րդ հարկում միայն Սուրեն Խաչատրյանն է եղել, հետևաբար ինքն է կրակել Ավետիք Բուդաղյանի րա, ավելին`Լիսկան մահացու գնդակը երբեք չէր վստահի անգամ սեփական որդուն:
Մանրամասները` տեսանյութում: