Թռչկանի ջրվեժի փրկությունն ապացուցելու եկավ, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը ունակ է իշխանություններից պահանջել իրեն հուզող խնդիրների լուծումը միայն այն դեպքում, երբ չափազանց հստակ է ձևակերպում իր ասելիքը և ներկայացնում է համախումբ հասարակական պահանջ:
Քաղաքացիական պահանջների ճիշտ ձևակերպումը շատ ավելի ազդեցիկ և արդյունավետ է, քան էմոցիոնալ ելույթները: Բավական էր, որ մի խումբ երիասարդներ վրաններով մեկնեին Չիչխանաձոր, իսկ նրանց ընկերները ամենօրյա պայքար մղեին Երևանում, որ Թռչկանի դեմ իշխանությունների նյութած դավերը հօդս ցնդեին, իսկ մինչ այդ ձեռքբերված հանցավոր պայմանավորվածություններն անվավեր դառնային:Ոչ մի իշխանություն չի՛ կարող անտեսել հասարակության համախումբ պահանջը: Նա կարող է ցրել հետընտրական հանրահավաքը, սակայն ոչինչ չի կարող անել, երբ փողոց են դուրս գալիս քաղաքականապես ոչ հայտնի մարդիկ և պահանջում, որպեսզի երաշխավորվեն իրենց իրավունքները:
Այս առումով մեր հասարակության իներտությունը ուղղակի ապշեցնում է: Օրինակ, ինչո՞ւ էին անցյալ տարի բոլորը իրենց խոհանոցներում վրդովվում օտարալեու դպրոցների բացման կապակցությամբ, երբ միայն 100 հոգի գիշերուզօր պայքարի մեջ էին:Ով լռում է, բողոքելու իրավունք չունի: Լուռումունջ վրդովմունքը կեղծ է և ծիծաղելի: