Գասպաչո՞, թե՞ Չուրրոս․ի՞նչ համտեսել Իսպանիայի ազգային խոհանոցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական խոհանոցն ինքնին գրավիչ է:

Armlur.am-ը առանձնացրել է Իսպանական խոհանոցի թոփ ուտեստները։

Գասպաչո

Սա սառը կամ տաք լոլիկի ապուր է։ Ավանդաբար դրա պատրաստման համար անհրաժեշտ է լոլիկ, սոխ, վարունգ և սխտոր։ Որոշ դեպքերում ավելացվում է նաև խոզապուխտ:

Իսպանական տորտիլյա

Մեկ այլ հայտնի ուտեստ ՝ իսպանական տորտիլյան։ Սա իսպանական ձվածեղ է, որը պարտադիր ներառում է հավի ձու, կարտոֆիլ, սոխ, աղ և պղպեղ։ Այն կարող է լինել բարակ կամ հաստ, փափուկ կամ կոշտ: Նրա բոլոր տարբերակները հայտնի են և համեղ:

Խամոն

Սա շատ համեղ միս է, որը երկրի բնորոշ հատկանիշն է։

Չուրրոս

Իսպանիայում ամենահայտնի փողոցային սնունդը, որը պարտադիր պոտք է փորձեն զբոսաշրջիկները։ Սա քաղցր խմորեղեն է, որը ատրաստվում է հաստ երկար խողովակների տեսքով՝ լցված միջուկով (ստացվում է տապակած էկլերի նման)։ Դրանք պետք է թաթախել քաղցր սոուսի, տաք շոկոլադի կամ կաթով սուրճի մեջ։ Համենայն դեպս, հենց իրենք՝ իսպանացիներն են ուտում այս քաղցր ուտեստն այդպես։

Տապաս

Ավանդական խորտիկ, որը միշտ մատուցվում է գարեջրի և ալկոհոլային խմիչքների հետ: Որոշ քաղաքներ (Մադրիդ, Բարսելոնա) տապասներ կառաջարկեն անվճար, բայց որոշ տեղերում դուք ստիպված կլինեք վճարել դրա համար: Իսպանացիները պատրաստ են ուտել այն օր ու գիշեր: Հետևաբար, այստեղ ասում են, որ եթե չես փորձել տապաս, ուրեմն Իսպանիայում չես եղել։

Ինեսա Սուքիասյան




Լրահոս