ԱԺ ՆԱԽԱԳԱՀՆ ԷԼ ՉՁԳԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի ունեցած սկանդալային պաշտոնանկությունները, պարզվում է, լուրջ քաղաքական ենթատեքստ են ունեցել: Սերժ Սարգսյանը բացահայտել է ներիշխանական դավադրությունները: Բանն այն է, որ Մոսկվայում Ռոբերտ Քոչարյանին Վլադիմիր Պուտինի շրջապատի ներկայացուցիչները հանդիմանել են՝ ասելով, որ նա քաղաքականություն վերադառնալու ռեսուրս չունի: Ավելին, ասվել է, որ թեեւ Քոչարյանը քննադատում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց վերջինս հարյուրհազարավոր մարդկանց է փողոց դուրս բերում: Քոչարյանն էլ հակադարձել է, թե ինքը ե՛ւ Տեր-Պետրոսյանից, ե՛ւ Ս.Սարգսյանից շատ ձայն ունի եւ որպես ապացույց առաջարկել է «Ֆեյսբուք»-ի միջոցով հետեւել իր վարկանիշին: Այնուհետեւ, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, Քոչարյանն ասել է, որ իր ռեսուրսը շուտով կտեսնեն զանգվածային միջոցառումների ժամանակ: Այս ողջ տեղեկատվությունը հասել է Սերժ Սարգսյանին, նա էլ վերջնականապես որոշել է Քոչարյանին զրկել բոլոր ռեսուրսներից: Այս համատեքստում է դիտվում ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկությունը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, առավել եւս, որ Աբրահամյանը համարվում է ներպալատական խարդավանքների մեծ մասնագետ, եւ նրանք Քոչարյանին լուրջ աջակցություն են խոստացել, որը ձայնագրվել է:




Լրահոս