Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում։ Առավոտյան ժամը 11։00-ից ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության և Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգմամբ կկազմակերպվեն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկման ակցիաներ։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ իրազեկման ակցիաները տեղի կունենան տարբեր դեսպանատների մոտ։ Ակցիայի մասնակիցներն առաջինը կլինեն ՄԱԿ -ի գրասենյակի մոտ և այնտեղից կշարժվեն տարբեր դեսպանատներ։
Հիշեցնենք, որ հումանիտար աղետալի վիճակում գտնվող Արցախի ժողովուրդը ելել է ոտքի ու դիմում է բոլոր հայերին՝ Սփյուռքում և Հայաստանում։