ՈՉ ԱՅՆՔԱՆ «ԵՐԻՏՆԵՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրաքանչյուր գումարման ԱԺ-ի համամասնական ցուցակում բոլոր կուսակցությունները որոշակի  տոկոսներով տեղեր ունեն իրենց երիտասարդական թեւերի ղեկավար կազմի համար: Այդպես է ՀՀԿ-ում, այդպես է ԲՀԿ-ում, ՀՅԴ-ում եւ այլուր: Վերջին շրջանում, սակայն, բոլոր կուսակցություններում ի հայտ է եկել մի օրինաչափություն. «երիտները», հատելով երեսունհինգի սահմանը,  այդպես էլ չեն ցանկանում դուրս գալ երիտասարդական իրենց իմիջից, նույնիսկ այն դեպքում, երբ ձեռք են բերում  հասունության որոշ նշաններ` լցվում են, կորցնում մազերը եւ այլն: Ինչպես բնութագրեց մի հոգեբան, պատճառն այն է, որ կարիերիստ այս երիտասարդների մտավոր եւ ինտելեկտուալ կարողությունների մակարդակն այնքան չէ, որ հերիքի հասուն քաղաքական գործչի իմիջի համար, սակայն լավագույնս տեղավորվում է «երիտի» կերպարում:




Լրահոս