ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու օր առաջ անսպասելի հրաժարականի դիմում է ներկայացրել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Մելիքյանը, ում անունը երեկվա ամսաթվով արդեն չկար պատգամավորների ցուցակում: Մելիքյանն աշխատանքի է անցել Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի էնդոսկոպիկ եւ էնդոկրին վիրաբուժության նորաբաց ամբիոնում` որպես ամբիոնի վարիչ: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց ինքը` Արմեն Մելիքյանը, ով երեկ արդեն վիրահատություն էր անում: «Ես քաղաքականությունից չեմ հեռանում, ես շարունակում եմ մնալ ԲՀԿ անդամ»,-ասաց Արմեն Մելիքյանը: Նշենք, որ ըստ մեզ հասած տեղեկությունների` նրա որոշման վրա ազդեցություն է գործել այն հանգամանքը, որ մոտ ապագայում վեց ամսով հրավիրվելու է արտասահմանյան առաջատար կլինիկաներից մեկում վիրահատություններ կատարելու եւ ստիպված է լինելու տեւական ժամանակ բացակայել երկրից: Ամեն դեպքում, կարծում ենք, իրականում այլ պատճառ կա, որի մասին նախկին պատգամավորը չի ցանկանում նշել:




Լրահոս