Կապիտալ ծախսերի կատարողականի հետ կապված խնդիրներն ավելի են խորանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պետական բյուջեի կատարումը շարունակում է շեղված մնալ պլանավորվածից, ինչն արտացոլվում է էապես բարձր հավելուրդների գրանցմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին տեղեկացավ պաշտոնական աղբյուրներից:

Նկատենք, որ ՀՀ պետական բյուջեի ծախսերն ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին ավելի քիչ են եղել, քան եկամուտները, ինչի արդյունքում ձեւավորվել է բյուջեի հավելուրդ` շուրջ 100.7 մլրդ դրամի չափով՝ նախորդ տարվա 46.3 մլրդ դրամ հավելուրդի եւ այս տարվա առաջին կիսամյակում ճշտված պլանով նախատեսված 119.1 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:

Ընդ որում՝ ծախսերի քիչ լինելը հիմնականում պայմանավորված է կապիտալ ծախսերի նվազմամբ, ինչը նշանակում է, որ կապիտալ ծախսերի կատարողականի հետ կապված խնդիրներն ավելի են խորանում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս