20 մլն ընտանեկան եկամուտ և հիփոթեկով բնակարան․ Արուսյակ Ջուլհակյանի և ընտանիքի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Ազգային Ժողովի 8-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է ընտրվել 2021  հունիսի 20-ին:

Ըստ պատգամավորի հայտարարագրի՝ նրա հետ համատեղ բնակվող անձինք նրա ծնողներն են, իսկ ամուսինն այդ հայտարարգրում չկա։ Նա չի հայտարարգրել որևէ անշարժ գույք և տրանսպորտային միջոց, սակայն Ջուլհակյանը վատ ֆինանսական միջոցներ չի հայտարարագրել։

Նրա պարտքային և այլ արժեթղթերը կազմել են 10 մլն և 10 հազար դոլար, հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել են 22 մլն 715 հազար դրամ, որից 19 մլն 114 հազար դրամը բնակարանի հիպոտեկի մնացորդ գումարն է։ Բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 7 մլն 026 հազար դրամ և 330 դոլար, իսկ կանխիկ դրամները՝ 9 հազար  դոլար։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9 մլն 765 հազար դրամ,  որից 7 մլն 998 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Ազգային Ժողովի աշխատակազմից։

Պատգամավորի հետ համատեղ բնակվող հայրը՝ Թովմաս Ջուլհակյանը, որպես դասախոս աշխատում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։ Համալսարանից նա ստանում է  տարեկան 1 մլն 457 հազար դրամ աշխատանքի վարձատրություն, իսկ որպես կենսաթոշակ՝ 960 հազար դրամ։ Իսկ նրա հետ համատտեղ բնակվող Մարիետտա Պողոսյանը նույն համալսարանում աշխատում է որպես լաբորատորիայի վարիչ։ Աշխատանքի վարձատրության դիմաց նա ստանում է  958 հազար դրամ, իսկ որպես կենսաթոշակ՝ 780 հազար դրամ։ Պետրոսյանը հայտարարագրել է բնակարան Նոր Նորք վարչական շրջանում, որը գնվել է 1994 թվականին։

Ըստ Ջուլհակյանի մեծամասնական ընտրակարգը չարիք է։ Այն կարված էր «Հանրապետական» իշխանության համար և կարված էր նրանց իշխանությունը հավերժացնելու համար։ Սա «տասովչիկների» ընտրական համակարգ է և այս չարիքն օր առաջ պետք է մեզ մոտ չեղարկվի։Այս հայտարարությամբ  2021 թվականին Ազգային Ժողովում հանդես է եկել Ջուլհակյանը։ Առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն են, տեսնենք հենց այդ ընտրական համակարգն ինչ նոր գործողություններ կծավալի։

Էմմա Միքայելյան




Լրահոս