Կոնֆերենցիաների լիգա․ «Ուրարտուն» Երեւանում էլ պարտվեց «Ֆարուլին» եւ դուրս մնաց պայքարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» չկարողացավ դուրս գալ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։

Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը հյուրընկալեց ռումինական «Ֆարուլին» եւ պարտություն կրեց 2:3:

«Ուրարտուից» առաջին խաղակեսում աչքի ընկան գանացի պաշտպան Նանա Անտվին եւ ռուսաստանցի հարձակվող Լեոն Սաբուան։ Հյուրերը կարողացան երկրորդ խաղակեսում երեք գոլ խփել եւ հասնել կամային հաղթանակի։

Առաջին խաղում «Ուրարտուն» Ռումինիայում նույնպես պարտվել էր 2:3 հաշվով։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երրորդ փուլ, պատասխան խաղ

«Ուրարտու» (Հայաստան) – «Ֆարուլ» (Ռումինիա)՝ 2:3 (առաջին խաղ՝ 2:3)

Նանա Անտվի, 11, Լեոն Սաբուա, 47 – Դրագոշ Նեդելկու, 53, Դենիս Ալիբեկ, 57, 90+2




Լրահոս