Մ-16 Համաշխարհային օլիմպիադա․ Հայաստանի թիմը մեկնարկեց հաղթանակով՝ 4:0

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը հաղթանակով մեկնարկեց Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում անցկացվող շախմատի մինչեւ 16 տարեկանների Համաշխարհային օլիմպիադայում։

Առաջին տուրում Հայաստանի թիմը մրցեց ճապոնացիների հետ եւ առավելության հասավ 4:0 հաշվով։

Հաղթանակներ տարան Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը, Բենիկ Ագասարովը և Նվարդ Հայրապետյանը։

Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 9 տուր։




Լրահոս