Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով.
«Սիրելի՛ շիրակցիներ, հարգելի՛ ֆուտբոլասերներ՛ մեր ակումբի գլխավոր թիմը գլխավորել է Արսեն Հովհաննիսյանը: Վերջինս երկար տարիներ աշխատում է մեր ակումբի համակարգում՝ մանկապատանեկան թիմերից հասնելով մինչև ակումբի երկրորդ թիմ:
Անցած մրցաշրջանի մեկնարկից 34-ամյա մասնագետը գլխավորում էր «Շիրակ-2»-ը: Արսեն Հովհաննիսյանի գլխավորած մարզչական շտաբում կաշխատեն մարզիչներ Անդրանիկ Բարիկյանը, Վարդան Պավլեյանը և դարպասապահների մարզիչ Էդգար Մովսիսյանը:
Շնորհավորում ենք մեր մարզչին նշանակման առթիվ, մարզչական նոր շտաբին մաղթում ենք հաջողություն ու հաղթական ընթացք»,-ասված է հայտարարությունում: